FAF-ը, CornPop Cinema-ի հետ համատեղ, կազմակերպում է Սերբիա-Հայաստան խաղի բացօթյա համատեղ դիտում: Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին սեպտեմբերի 4-ին՝ 20:30-ից հրավիրում ենք բացօթյա կինոթատրոն՝ Cinema Cornpop. Երազ թաղամասի` լամպերի լճին հարակից այգին ամբողջովին վերածվելու է FAN ZONE-ի:
Համատեղ դիտման ընթացքում կլինեն բոլոր ֆուտբոլային ատրիբուտները` դրոշներ, պաստառներ, թմբուկներ և այլն, կստեղծվի թեժ երկրպագման իրական միջավայր: Զրկված լինելով բելգրադյան մարզադաշտից հավաքականին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունից` մեր դրական լիցքերը հավաքականին կհաղորդենք Երևանից:
Հավաքվում ենք 20:30 Ռայկոմ, Երազ թաղամասի լամպերի լճին հարակից այգում: Մինչ հանդիպումը անցկավելու են շարֆերի, ֆուտբոլային ատրիբուտների տարբեր խաղարկություններ և վիկտորինաներ, կլինի հյուրասիրություն, բոլոր ցանկացողները կներկվեն եռագույն և կստանան վերմակներ, բարձեր ու խաղը դիտելու համար այլ հարմարանքներ:
Միջոցառմանը ներկայանում ենք հավաքականի շապիկներով, շարֆերով, տաք հագնված, բարձր և հաղթական տրամադրությամբ: Կոնտակտային հեռախոսահամար 093257910: Միջոցառումը կանցկացվի անկախ եղանակային պայմաններից

ՀԱՃ//FAF