Հուլիսի 23-ին «Բանանցի» մարզահամալիրում ստուգողական հանդիպում տեղի ունեցավ «Բանանցի» և Արցախի հավաքականի միջև:
«Բանանցի» ֆուտբոլիստները 5-0 հաշվով հաղթանակ տարան:
30-րդ րոպեին «Բանանցի» գրոհներից մեկի արդյունքում Արցախից ժամանած հյուրերը գնդակն ուղարկեցին սեփական դարպասը, իսկ 38-րդ րոպեին նպատակին հասավ Պետրոս Ավետիսյանի դիպուկ հարվածը:
Երկրորդ կեսում «Բանանցի» ֆուտբոլիստները մեծացրին առավելություն: Երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց Անդրանիկ Քոչարյանը, իսկ խաղավերջում հանդիպման վերջնահաշիվը Էմիլ Եզիազարյանի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո ձևակերպեց Տիգրան Ղազարյանը:
Բանանց — Արցախի հավաքական 5:0
Գոլերը՝ Ինքնագոլ 30, Պետրոս Ավետիսյան 38, Անդրանիկ Քոչարյան 67, 72, Տիգրան Ղազարյան 85
Բանանց. Ստեփան Ղազարյան — Նարեկ Պետրոսյան, Արամ Շահնազարյան, Վլատկո Դրոբարով, Վարդան Մովսիսյան — Կարեն Հարությունյան, Նաիրի Մինասյան — Վահագն Այվազյան, Լաերսիո, Պետրոս Ավետիսյան — Սարգիս Բալոյան
Փոխարինման մտան. Արթուր Թորոյանը, Գևորգ Խուլոյանը, Գագիկ Մաղաքյանը, Արմեն Մանուչարյանը, Էմիլ Եղիազարյանը, Վալտեր Պողոսյանը Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Ղազարյանը և Օրբելի Համբարձումյանը:
Реклама